Լրահոս

Եվրոպացիները պետք է կամ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնեն, կամ քաղաքականությունը էականորեն փոխեն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է միջազգային գործընկերների գնահատականի մասին Հայաստանում մայիսին տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների վերաբերյալ: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Բելգիայի Թագավարություն կատարած այցիարդյունքները ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջազգային գործընկերներն, ընդհանուր առմամբ, հետևում են և տեղյակ են, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում:

« Իմ բոլոր հանդիպումներում ասել եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ, և հույս ունեմ, որ Եվրամիությունում հենց այդպես են ընկալում իրավիճակը: Քանի որ ժողովրդավարությունը մեզ համար համոզմունք է և արժեքային համակարգ է, ես որևէ կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք և հաջողություն կարձանագրվի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանը շատ ավելի արագ կարող է իրականացնել այդ բարեփոխումները, սակայն հայցորդի կամ խնդրատուի կարգավիճակում չենք լինելու:

«Մենք ,ըստ էության, մեր անելիքները գիտենք, և մեր գործընկերները պետք է ճշտեն իրենց անելիքները: Մեր հեղափոխությունից հետո Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց քաղաքականության մեջ որևէ շոշափելի փոփոխություն չկա: Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ 4 ամիս առաջ, և կարծում ենք, որ պետք է կամ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնեն, կամ քաղաքականությունը էականորեն փոխեն»,- նշեց Փաշինյանը:

168.am

1 114 просмотров