Լրահոս

Կարպիս Փաշոյանն առնվազն պետք է ներողություն խնդրեր հերոսների շիրիմների ու նրանց ծնողների առաջ

Загрузка...

newspress.am-ը գրում է

Որքան փորձում ենք անտարբեր մնալ մեր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին ու որակումներ չհնչեցել Նիկոլ Փաշինյանի ձևավորած թիմի մասին, իրենք՝ թիմի անդամները, իրենց գործելաոճով ու անհեթեթ հայտարարություններով անտարբեր չեն թողնում։

Ընկերներիցս մեկը վերջերս գնահատելով կառավարության աշխատանքը նկատեց.

«Այնպիսի տպավորություն է՝ կարծես խաղալիքներով լի մի խաղասենյակի մեջ լցրած լինեն տարբեր երեխաների՝ առանց մեծի հսկողության, ու ասած լինեն՝ խաղացե՛ք։ Հիմա ով ինչ ուզում, ոնց ուզում խաղում է։ Ու քանի որ երեխա է, պատասխանատվության զգացում չունի, ու չի մտածում, որ սխալ խոսքի կամ խաղի համար կարող է պատժվել»…

Հիմա ես ինչ-որ չափով համաձայն եմ այս մտքին, բայց չեմ կարողանում հասկանալ, թե որքան դեռ պետք է շարունակվի այս անպատասխանատվությունը, ու արձագանքը, թե՝ երեխա է, մի բան դուրս տվեց..

Չենք քննարկում այն, որ Փաշինյանի թիմի ցանկացած անդամի ամեն մի արտահայտության համար պետք է պատասխան տա ամբողջ թիմը, քանի որ այն կարող է գցել թիմի ու հենց Փաշինյանի վարկանիշը: Ուղղակի մարդու բանականության մեջ չի տեղավորվում այն, ինչ ասել է Փաշինյանի առաջին տեղակալ Արարատ Միրզոյանի խոսնակը՝ Կարպիսը:

Մի պահ տարակուսում ես. լա՛վ, իսկապե՞ս նա չի հասկացել՝ ինչ է խոսում, թե՞ մտածված բարբաջել է:

Ասում են՝ Կարպիս Փաշոյանը ծառայել է բանակում, ասում են՝ նա հրապարակախոս է, ասում են՝ խելացի է… կասկածում եմ՝… ու հավանաբար արդեն ինձ նման շատերը։

Եթե Կարպիսը նույնիսկ ծառայել է, այլ ո՛չ թե փողով կամ ծանոթով զինվորական գրքույկ ձեռք բերել, ինչպես լսել ենք, որ լինում է, ապա հաստատ դիրքերում չի եղել։ Ինչպե՞ս կարող է դիրքերում, գոնե մեկ անգամ եղած գիտակից մարդը, մարտում գիտակցաբար ընկած հերոսի մասին մոտավորապես արձագանքեր, թե՝ հա, ի՞նչ է արել որ, 18 տարեկան մանկական դեմքով տղան չի հասկացել ինչ է կատարվում…

Հարցազրուցավարը փորձում է շտկել իրավիճակը և իր հյուրին հանել ապուշ վիճակից ու բացատրում է՝ «չէ, ո՞նց չի հասկացել, նա գիտակցել է, որ զենքը ձեռքին կռվում է ու սահման է պահում», բայց այս միջամտությունից հետո էլ դարձյալ Կարպիսը չի զիջում իր անխոհեմությամբ ու շարունակում է համառորեն նույն անիմաստ ու անհեթեթ բարբաջանքը։

Նրա այս արտահայտությունից հետո ֆեյսբուքյան «լայվ»-իստները նրա փոխարեն առնվազն պետք է ներողություն խնդրեին, բայց ոչ՝ երևի հիմար ձևանալն ավելի հարմար գտան:

Հետաքրքիր է նաև այն թունդ հեղափոխականների արձագանքը. լռո՞ւմ են, խոսո՞ւմ, քննադատո՞ւմ, թե՞ արդարացնում հերոսությունն անգիտություն որակող հրապարակախոսին:

Կարպիսին չեմ ճանաչել. այս արտահայտությունից հետո մի պահ ցանկացա փորփրել նրա կենսագրությունն ու հասկանալ՝ ո՞վ է նա, բայց անմիջապես էլ ցանկությունս անցավ՝ առանց դրա էլ ակնհայտ է…

Նիկոլ Փաշինյանից գոհ ու շնորհակալ եմ ամենաքիչը մի բանի համար. ջրի երես հանեց դեգերատներին, տգետներին ու ցույց տվեց, թե ով ով է…

Ավելին չեմ ուզում ասել, պարզապես այս աղմուկից հետո Կարպիս Փաշոյանը պետք է ծնկաչոք ներողություն խնդրեր բոլոր հերոսների շիրիմների առաջ ու նրանց ծնողների առաջ: Փոխարենը նա այսօր արդեն արդարանում է, թե այլ բան էր ուզում ասել, ու իր խոսքերը ճիշտ չեն հասկացել: Փաստորեն, հիմա էլ մի ամբողջ ազգի է հիմարացնում…

Արմինե Մկրտումյան

3 151 просмотров
Загрузка...