Լրահոս

Արտակարգ իրավիճակ Հաղթանակ զբոսայգում. կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջ-փրկարարներ. կրակն ու ծուխը տեսանելի են անգամ մի քանի կիլոմետր հեռավորությունից.

Загрузка...

Արդեն 1 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները մի քանի մարտական հաշվարկով, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ մեծ դժվավորությամբ փորձում են կանխել Հաղթանակ զբոսայգու՝ «Մայր Հայաստան»-ի հարևանությամբ գտնվող տարածքում առաջացած խոշոր հրդեհի տարածումը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին օգնում են նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանաչապատման բաժնի ծառայողները։ Քանի որ տարածքն ամբողջովին չոր է, կրակը վայրկյանների ընթացքում տարածվում է, ու հրշեջները մեժ դժվարությամբ են աշխատում, քանի որ տեղանքն էլ իրենից լուրջ վտանգ է ներկայացնում։ Այնուամենայնիվ, հրշեջները շատ դեպքերում վտանգելով իրենց կյանքը՝ կարողանում են կրակի տարածման դեմն առնել։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին ճշտվում է, սակայն հիմնական վարկածներից մեկն այն է, որ հնարավոր է՝ այրվող ծխախոտի հետևանք լինի։
1 270 просмотров
Загрузка...