Առողջություն Լրահոս

Կրունկների ճաքերի առաջացման հիմնական պատճառը

Загрузка...

Ամառվա շոգ եղանակին ոտքերն ունեն հատուկ խնամքի կարիք: Անհարմար կոշիկի պատճառով կրունկների մաշկը կարող է կոշտանալ, ուստի հարկավոր է ամեն երեկո փափկեցնել այն և հեռացնել մահացած մաշկը: Հակառակ դեպքում կոշտացած մաշկի շերտերը կկուտակվեն, ինչը կհանգեցնի ճաքերի առաջացմանը:

Այս դեպքում պարզապես քսուքներ օգտագործելը բավարար չի լինի: Անհրաժեշտ է գտնել և լուծել դրանց առաջացման սկզբնապատճառը:

Մասնավորապես` մաշկաբան Ելենա Կովալչուկը վստահ է, որ կրունկների ճաքերը նշանն են այն բանի, որ օրգանիզմում շատ ցածր է որոշ վիտամինների մակարդակը:

Բժիշկները խորհուրդ են տալիս սկսել հեմոգլոբինից և վիտամին C-ից, և եթե դրանց պակաս չի նկատվում, ապա հարկավոր է խորհրդակցել մաշկաբանի հետ:

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

499 просмотров
Загрузка...