Լրահոս

Սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Քոչարյանին. Վիկտոր Սողոմոնյան

Загрузка...

newspress.am-ը գրում է

Միանգամից պետք է հայտարարեմ, որ և՛ գործը, և՛ կալանավորումը բացարձակապես ապօրինի են, սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է և սա այն է, ինչը վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է «վենդետա»: Այդ մասին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսի ժամանակի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում որևէ իրավան դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի: Ես հասկանում եմ, թե ինչ է տեղի ունենում և վստահ եմ, որ ինքներդ եք հասկանում, թե ինչ է տեղի ունենում: Հասկանում եք, թե ինչու է մեղավոր նշանակվել Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագությամբ տեղի ունեցավ այս գործընթացը, որն, ի դեպ, կապ չունի Մարտի 1-ի 10 զոհերի բացահայտման հետ: Ես ցավ եմ ապրում, որ Հայաստանի պատմության համար այդչափ կարևոր գործը պատանդ է դարձել քաղաքական նպատակների: Եվ ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները տրամագծորեն տարբերվում են մեկը մյուսից»,- ասաց Սողոմոնյանը:

Նա նշեց, որ իր գործընկերները կներկայացնեն գործի և դատական պրոցեսի մանրամասները, որոնք տեղի են ունեցել. «Տեսաք՝ ինչ հապճեպությամբ՝ գիշերով նշանակված նիստեր, այդպես արագ անել, ամեն ինչը հասցնել չգիտեմ՝ ինչի, կամ կարելի էր եզրակացնել՝ ինչի համար էր այդ շտապողականությունը, ՀՔԾ-ի այդ վերաբերմունքը՝ ներգրավել որպես վկա, հետո արագ մեղադրանք առաջադրել, հետո արագ կալանավորել: Ինձ թվում է՝ այս երևույթները խոսում են իրենք իրենց տեղը և նույնիսկ մեկնաբանությունների կարիք չունեն, թեև ես դրանք անպայման մեկնաբանելու եմ»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանն ու նորից կրկնեց, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է ապօրինի, քրեական գործը, որը սարքվել է նրա դեմ, ապօրինի է, և կապ չունի Հայաստանի Հանրապետության օրենքների հետ, ոտնահարում է ՀՀ սահմանադրությունը:

«Մենք պահանջում ենք և պահանջելու անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը և ընդհանրապես բողոքարկելու ենք այս քրեական գործը»,- իր ներածական խոսքը եզրափակեց Սողոմոնյանը:

4 267 просмотров
Загрузка...