Լրահոս Տեսանյութ

Վերջին 3 օրերին ՀՀ զինված ուժերը ստիպված են եղել խոցել ադրբեջանցի 3 զինվորի. Նիկոլ Փաշինյան

Загрузка...

Տեսանյութ

Վերջին 3 օրերին ՀՀ զինված ուժերը ստիպված են եղել խոցել ադրբեջանցի 3 զինվորի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արել են ոչ թե նրա համար, որ դա մեզ հաճույք է պատճառում, այլ որովհետեւ Իլհամ Ալիեւի հրամանով Ադրբեջանի զինված ուժերը կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, Բաղանիսի, Չինարիի վրա, եւ նրանց լռեցնելը, նրանց կրակակետերը խոցելն իրավիճակը հանդարտեցնելու միակ հնարավորությունն է։ Եվ ամեն անգամ, երբ Ալիեւը հոխորտում է Հայաստանի վրա, նա դրանով ճանապարհ է բացում հազարավոր մայրերի դժբախտացնելու համար, որովհետեւ նա գիտի՝ իր զավակին ոչինչ չի սպառնում»,- ասաց վարապետ։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Ադրբեջանում շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել. Իլհամ Ալիեւն իր որդուն ուղարկել է զինվորական ծառայության։

«Այսօր տեղի է ունեցել մի շատ կարեւոր իրադարձություն մեր հարեւան երկրում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդին զորակոչվել է բանակ։ Դա շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ ինչքան էլ փակ լինի այդ երկիրը, ինչքան էլ սոցիալական ցանցերը հսկողության տակ լինեն, բայց արդեն 2 ամիս Ադրբեջանի ժողովուրդը հարց է դնում իր ղեկավարի առաջ. էդ ո՞նց ա, որ Հայաստանի ղեկավարի որդին ծառայում է բանակում, իսկ քո որդին չի ծառայում բանակում։ Որովհետեւ Ադրբեջանի ժողովուրդը հսականում է, որ Իլհամ Ալիեւն այդպիսի հեշտությամբ սրում է սահմանին եւ շփման գծում իրավիճակը, նա ոչ մի պրոբլեմ չունի, որովհետեւ գիտի, որ զոհվելու են ուրիշ ադրբեջանցիների որդիները, եւ իր որդուն ոչինչ չի սպառնում։ Հիմա էլ որդուն տարել է Բաքվի զորամասերից մեկում ծառայելու, եւ նա եւս մեկ անգամ խաբում է իր ժողովրդին։ Իմ որդին կամավոր մեկնել է ծառայության Արցախի Հանրապետություն, որովհետեւ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը դարձել է մեկ տուն, մեկ ընտանիք, եւ բոլոր զինվորները մեզ համար հավասար են, եւ մենք նրանցից յուրաքանչյուրի համար ցավում ենք, ինչպես մեր սեփական որդիների։ Եվ հիմա Ադրբեջանի ժողովուրդը պետք է պահանջի, որ Ալիեւի որդին նույնպես ծառայի առաջնագծում, թող ուղարկի այն ուղղությամբ, որտեղ իմ որդին է ծառայում»,- հայտարարեց Փաշինյանը:

1 458 просмотров
Загрузка...