Լրահոս Տեսանյութ

Չեմ կարծում, թե Քոչարյանը ունակ է լրջորեն պայքարել ներկա իշխանությունների դեմ

Загрузка...

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններում փայլուն ոչինչ չկա.«Ոչ միայն հիմա չկա, այլ ընդհանրապես չի եղել, կա համագործակցության դաշտ, բայց միևնույն ժամանակ, կան տարաձայնություններ։ Հարաբերություններն ասիմետրիկ են, Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր պետություններ են»,-«Առաջին լարտավական»-ի հետ զրույցում ասաց նա։

Իսկանդարյանը շարունակում է.«Խնդիրները պետք է հաղթահարել, այդպես միշտ է լինում հեղափոխությունից, կտրուկ փոփոխությունից հետո։ Փոփոխությունը և՛ հույս է, և՛  նաև իր մեջ  ռիսկեր է պարունակում։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Մարտի մեկի գործի բացահայտման կարևորությունը Հայաստանի և Ռուսաստանի համար տարբեր է.«Այդ ամենը պետք է հաղթահարել և դա հիմա արվում է, ակնհայտ է, որ Հայաստանում հետևություններ են արել»։

Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, թե Քոչարյանի քաղաքական ռեսուրսներն այսօր  մեծ են.«Ես չեմ կարծում, թե Քոչարյանը ունակ է լրջորեն պայքարել ներկա իշխանությունների դեմ ես ընդհանրապես չեմ կարծում, թե որևէ մեկն այդպիսի հնարավորություն ունի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում

738 просмотров
Загрузка...